Արտանիշ երկրատեղանքը վերաբերում է երկրահնագիտությանը և շերտագրությանը, իսկ երկրաբանական վտանգների տեսանկյունից՝ լճային տրանսգրեսիա-ռեգրեսիային:
![]() | Նկար 1. A-Արտանիշ երկրատեղանքի դիրքը (կարմիրով) Գեոպարկի տարածքում: B-Երկրատեղանքի դիրքը հարևան բնակավայրերի համեմատ, տեղագրական քարտեզի հիմքի վրա: C-Երկրատեղանքը բնօրինակ 1:50 000 մասշտաբի Google Earth նկարի վրա: Դեղին գծերով նշված են խճուղիները: Նարնջագույն քառակուսիներով նշված են. 1. Սևանա լճի երիտասարդ նստվածքներ, 2. Սևանիտներ, 3. Գնդաձև լավաներ: Դեղին եռանկյունով նշված են. 1. Դամբարաններ, 2. Ամրոց |

Աղյուսակ 1. Արտանշ երկրատեղանքի թվային գնահատականները:

Նկար 2. Կարմիրով նշված է երկրատեղանքի սահմանը Արտանիշի թերակղզու վրա

Նկար 3. Ձախից՝ տրախիբազալտային բարձանման (փիլոու) լավաները կտրող դացիտային կազմի դայկաներ: Աջից` բարձանման (փիլոու) լավաները

Նկար 4. Ամրոցի պարիսպի պատը
Վերջին հազարամյակների ընթացքում լճի մակարդակը, կլիմայական, երկրաբանական, իսկ ավելի ուշ՝ նաև մարդածին գործոններով պայմանավորված, ափագծի առաջընթաց (տրանսգրեսիա) և հետընթաց (ռեգրեսիա) է ունեցել՝ ազդելով ափամերձ էկոհամակարգի, նստվածքակուտակման պրոցեսների և մարդու կենսագործունեության վրա: Լճի մակարդակի հիմնական տատանումների սխեմատիկ պատկերները վերջին 7000 տարվա համար, հիմնվելով Արտանիշ թերակղզում 2018-2020թթ. իրականացված գիտական ծրագրի (ԿԳՄՍ18T-1E171) արդյունքների վրա (Հովհաննիսյան և ուր., 2021), բերված է նկ. 5-ում:
A-Ք.ա. մոտավորապես 5000թ. (միջին հոլոցեն): Ծանծաղ լճային պայմաններ Մեծ Սևանա լճում: Ընդհանուր տաքացում: Սառցադաշտերի ինտենսիվ հալոցք: Տրանսգրեսիա: B-Ք.ա. մոտավորապես 3000 թ.: Սևանա լճի առավելագույն մակարդակ՝ 1917-1920 մ: Լճային առաջացումների ինտենսիվ նստվածքակուտակում: C-Ք.ա. մոտավորապես 1000 թ.: Լճի ռեգրեսիա մինչև 1910 մ: Ջրի հետքաշման շնորհիվ ցամաքած տարածքների վրա երկաթեդարյան դամբարանաթմբերի կառուցում: D-Ք.ա. 800 թ.: Լճի մակարդակը 1916,5 մ – տրանսգրեսիա: Դամբարանադաշտերի ճահճակալում, նոր դամբարանադաշտի կառուցում ավելի բարձր տարածքներում և վերաթաղում: E-Սևանա լճի ներկա մակարդակը, 1900,4 մ է:
![]() | Նկար 5. A-E – Սևանա լճի մակարդակը տարբեր ժամանակներում: F-դամբարանադաշտ Սևանա լճի նստվածքներում |