Երկրատեղանքը ներառում է սեյսմատեկտոնիկայի, շերտագրության և հրաբխականության ոլորտները, ըստ երկրաբանական վտանգի՝ երկրաշարժերը, մակերևութային խախտումները և հրաբխականությունը: Երկրատեղանքը ունի առնվազն տարածաշրջանային նշանակություն: Նորատուս-Քանագեղ վարնետքային խզվածքավորմամբ և փլուզումներով առաջացած մոտ 80 մ բարձրությամբ քարափի վրա լավ տեսանելի է նստվածքակուտակման բազմաբնույթ փոփոխությունը (ափամերձ ծովային նստվածքներ, խառնված հրաբխային նյութով) կախված ծովի մակարդակի տատանման ռեժիմից:
![]() | Նկար 1. Նորատուս 1 երկրատեղանքի քարտեզը: A-տեղադիրքը Գեոպարկի քարտեզի վրա կարմիրով, B-տեղադիրքը հարակից բնակավայրերի համեմատ: C- 1:30000 բնօրինակ մասշտաբում Google տիեզերական նկարի վրա: Դեղին գծերով նշված են հիմնական խճուղին, ճանապարհները: Նարնջագույն քառակուսիներով՝ 1. շերտագրությունը կտրող վարնետքային խզվածքներ, 2. խզվածքի մերկացման շերտագրությունը, 3. շորգոլի համալիրի երկրաշարժի ազդեցությունները: Դեղին եռանկյունիներով՝ 1. Շորգոլի վանք, 2,3,4. հնագիտական օբյեկտներ Նորատուս և Կարապ հրաբուխների վրա |

Աղյուսակ 1. Նորատուս 1 երկրատեղանքի թվային գնահատականները:
Նկար 2. 1:25000 մասշտաբով տարածքի ռելիեֆի եռաչափ մոդելի վրա վերադրված երկրաբանական, Գավառագետի և Նորատուս-Քանագեղի խզվածքների կառուցվածքային տարրերը GIS համակարգում: 1. Հոլոցեն, դելյուվիալ, 2. Վերին պլեյստոցեն-հոլոցեն, լավային հոսքեր, 3. Միջին պլեյստոցեն, 4. Ստորին պլեյստոցեն, 5. Վերին պլիոցեն-հոլոցեն, մորեններ, 6. Վերին պլիոցեն-ստորին պլեյստոցեն, ռիոլիտ, 7. Վերին պլիոցեն-պլեյստոցեն, 8. Վերին պլիոցեն, դոլերիտ, 9. Ստորին պլիոցեն, 10. Վերին միոցեն-ստորին պլիոցեն, 11. Գետեր, 12. Խզվածքներ, 13. Երկրաշարժերի էպիկենտրոններ, 14. Հրաբուխներ, 15. Տեղանուններ: Գեղամա հրաբխային բարձրավանդակի երկրաբանական քարտեզը ըստ Կ. Կարապետյանի, Ս. Կարապետյանի, Գ. Նավասարդյանի | ![]() |
![]() | Նկար 3. Նորատուսի հաստվածքի շերտագրական սյունյակ: 1. Բնահող ցեմենտով և խճաքարերով, 2. Սև խարամ, 3. Ավազ պեմզայի կտորներով, 4. Կոպտաբեկոր կոնգլոմերատներ, 5. Վերանստեցված հրաբխային նյութ, ավազակավ, 6. Մանրախիճ, 7. Կավ, 8. Ավազակավ, օօլիթներ, 9. Դիատոմակիր կավ, 10. Ավազ/սիլթ, 11. Կոնգլոմերատ, խիճ, 12. Սպիտակ պեմզա, 13. Ոսպնյակներ, 14. Սեյսմիտներ, 15. Նորմալ մագնիսական բևեռականություն, 16. Հակադարձ մագնիսական բևեռականություն |

Նկար 4. Նորատուս-Քանագեղ խզվածքը և նստվածքային, հրաբխանստվածքային և հրաբխային առաջացումների հաստվածքը (A): Հաստվածքը կտրող վարնետքային խզվածքներ (B)

Նկար 5. A- Շորգոլի X դ. Վանքի վերականգնված մատուռի արևելյան պատը: B, C, D-Համալիրում դիտարկվող դեֆորմացիաների օրինակներ

Նկար 6. A-Նորատուս հրաբուխը արևմուտքից: B-Նորատուս հրաբխի խառնարանը, հետնամասում՝ Կարապ հրաբուխը, C-Նորատուս հրաբխի խառնարանի պարագծով պարիսպներ, D-Կարապ հրաբխի լանջերի հնագիտական կառույցներ
Ըստ պալեոմագնիսական տվյալների, կտրվածքի հասակը տատանվում է 3.1-2.3 Ma միջակայքում: Խարամի զույգ հորիզոնները վկայում են հրաբխային ակտիվության մասին, ըստ վերի հորիզոնի այն տեղի է ունեցել 2.3 ± 0.15 մլն. տարի առաջ: Քարափի հարավային հատվածում առկա են այն կտրող բազմաթիվ վարնետքային խզվածքներ, իսկ նրա հյուսիս-արևելյան հատվածում գտնվում են երկու հրաբուխներ՝ Նորատուս և Կարապ: Երկուսի վրա էլ առկա են հնագիտական բազմաթիվ օբյեկտներ, բերդապարիսպներ, կրոմլեխներ, կառույցների և բնակավայրի հետքեր: Խզվածքային սկարպի ստորին բլոկի գագաթային մասում է գտնվում Շորգոլի X դ. վանքը, որի վրա առկա են երկրաշարժի ազդեցության հետքեր՝ վերակառուցում, ավերում, քարերի տեղաշարժեր և ռոտացիաներ: Երկրատեղանքի հարևանությամբ են գտնվում միջնադարյան գերեզմանատունը 9-17 (18)-րդ դդ. բազմաթիվ խաչքարերով, 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին և 9-10-րդ դդ. սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Դոփուց վանքը։