Մռթբի Ձոր երկրատեղանքը ներառում է երկրահնագիտություն, ակտիվ տեկտոնիկա ոլորտները, իսկ ըստ երկրաբանական վտանգի՝ վերաբերում է երկրաշարժերին և մակերևութային խախտմանը: Տեղանքը գտնվում է Գավառագետի խզվածքի գոտու հյուսիսային մասում, ուր գեղեցիկ մերկանում են մի քանի վարնետքներ, որոնք կտրում են նստվածքային, հրաբխանստվածքային, ինչպես նաև հրաբխային գոյացությունները: Այստեղ մակերեսային խախտումը վկայում է բարձր ինտենսիվության երկրաշարժի մասին, որը միգուցե պատճառ է հանդիսացել հրվանդանի վրա տեղադրված մ.թ.ա. III-I հազարամյակի հուշարձանային համալիր հսկայաբեկոր պարիսպների ավերմանը: Դեֆորմացված են նույնիսկ պարիսպների հիմքերը, ինչը վկայում է սեյսմիկ ուժեղ ազդեցության մասին:
![]() | Նկար 1. A-Մռթբի Ձոր երկրատեղանքի դիրքը (կարմիրով) Գեոպարկի տարածքում: B-Երկրատեղանքի դիրքը հարևան բնակավայրերի համեմատ, տեղագրական քարտեզի հիմքի վրա: C-Երկրատեղանքը 1:2000 մասշտաբի Google Earth նկարի վրա: Դեղին հոծ գծով նշված են ասֆալտապատ և գրունտային ճանապարհները, կետագծով՝ արահետը: Նարնջագույն քառակուսիներով՝ 1. Խզվածքի գոտում վարնետքների մերկացում, 2. Լավային հոսքի վրա կառույցի սեյսմածին ավերման հետքեր: Դեղին եռանկյունիով՝ 1. Կրոմլեխներ, 2. Խոշորաբեկոր պատեր |

Աղյուսակ 1. Մռթբի Ձոր երկրատեղանքի թվային գնահատականները:
Նկար 2. Սևանա լճի հարավ-արևմտյան հատվածի կարևորագույն երկրաբանական կառույցները. տեկտոնական խզվածքները և Մռթբի Ձոր երկրատեղանքի տեղադիրքերը (տրված է աստղանիշով) տիեզերական Google նկարի վրա | ![]() |

Նկար 3. Մռթբի Ձոր երկրատեղանքի տեղադիրքը տիեզերական Google 3D նկարում (A): Ակտիվ խզվածքի դրսևորումները պատկերված են B, C, D-ում

Նկար 4. Մռթբի Ձոր երկրատեղանքի ավերված հուշարձանի պարիսպները B, C, և կրոմլեխի օրինակ D լուսանկարներում