Երկրատեղանքը վերաբերում է ակտիվ տեկտոնիկային և երկրահնագիտությանը, իսկ երկրաբանական վտանգների տեսանկյունից՝ երկրաշարժերին և մակերևութային խախտումներին: Հնավայր բնակավայրը գտնվում է տեկտոնական գրաբենի սահմաններում, սահմանափակված վարնետքներով: Բնակավայրի կառուցմանը նախորդել է միջինից բարձր ինտենսիվության սեյսմիկ ուժեղ իրադարձություն, որի էպիկենտրոնը եղել է տեղում, կամ ոչ հեռու:
![]() | Նկար 1. A-Սուրբ Գևորգ երկրատեղանքի դիրքը (կարմիրով) Գեոպարկի տարածքում: B-Երկրատեղանքի դիրքը հարևան բնակավայրերի համեմատ, տեղագրական քարտեզի հիմքի վրա: C-Երկրատեղանքը 1:5000 բնօրինակ մասշտաբի Google Earth նկարի վրա: Դեղին գծով նշված է խճուղին: Նարնջագույն քառակուսիներով՝ 1. 2. 3. 4. Խզվածքի սկարպեր և մերկացումներ, 5. Պալեոսեյսմաբանական խրամուղի: Դեղին եռանկյունիներով՝ 1. Ս.Գևորգ մատուռ, 2. Հնավայր բնակատեղի |

Աղյուսակ 1. Սուրբ Գևորգ երկրատեղանքի թվային գնահատականները:
Նկար 2. Սուրբ Գևորգ մատուռի տեղամասը Google տիեզերական նկարում (A) և տեկտոնական մեկնաբանությունը (B): Տեղային լուսանկար (հեղինակ Ա. Ավագյան), ուր նշված են ակտիվ խզվածքները և բլոկների շարժումները: D-պալեոսեյսմաբանական խրամուղու քարտեզը, որն իրականացվել է ամենաերիտասարդ, արևմտյան սկարպի վրա (փոփոխված ըստ Avagyan et al., 2020): 1. A, A1, Ժամանակակից խոշորաբեկոր մուգ և բաց շականակագույն շերտ, վերին հատվածը մինչև 40 սմ հզորությամբ անցնում է A1 33 սմ հզորությամբ, որը պարունակում է ավազային կավահող: Բնահողը պարունակում է բեկորային տարրեր և մի քանի բլոկներ 15-30 սմ տրամագծով, 2. B, Լավային մայր ապար, 3. C, կոլովիալ սեպ, բաց շագանակագույն, վատ շերտավորված նուրբ հատիկային ավազի մատրիքսով (20-30%), 4. D, D1 կարբոնատով հարուստ (80-85%) միջին հատիկային ավազ, որը պարունակում է մինչև 40 սմ տրամագծով լավային բլոկներ, 5. Ռադիոածխածնի հասակագրման համար վերցված նմուշի տեղը, 6. Խզվածքներ | ![]() |

Նկար 3. Մակերևութային խախտման սկարպի դաշտային (A) և օդալուսանկարը (B)
Երկրաշարժերին հաջորդել են ռելիեֆի ձևախախտումը, աստիճանաձև սկարպերի և գրաբենի գոյացումը: Սկարպերից ամենաերիտասարդը գտնվում է արևմուտքում, որի վրա իրականացված պալեոսեյսմաբանական հետազոտություններից պարզ է դարձել, որ վերջին ուժեղ երկրաշարժը >1,5 մ վարնետքային տեղաշարժով տեղի է ունեցել մ. թ. ա. 1951±75 և մ.թ. 376±53 միջակայքում (Ավագյան և ուր., 2021):

Նկար 4. Երկրատեղանքի հնավայր բնակատեղին Ս.Գևորգ մատուռով (A), խաչքարերով (B), և հինավուրց կառույցների պատերով (C)